• Русский
  • Հայերեն
  • English
Միասին լինելու բերկրանքը

Մայրաքաղաքի 10 դպրոց ու նույնքան մանկապարտեզ առաջիկա օրերին նվեր կստանան 20 իոնիկա

/PanARMENIAN.Net/ ՙՓյունիկ՚ համահայկական հիմնադրամի նախագահ  Լեւոն Սարգսյանի նախաձեռնությամբ եւ բեյրութահայ բարերարներ տեր եւ տիկին Կազանչյանների աջակցությամբ մայրաքաղաքի 10 դպրոց ու նույնքան մանկապարտեզ առաջիկա օրերին նվեր կստանան 20 իոնիկա:

Այդ առիթով դեկտեմբերի 2-ին բարերարներին ընդունել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Երեւանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բարերարներին ցուցաբերած աջակցության համար` նշելով, որ ավելի կարեւոր է ոչ թե  նվիրատվության քանակը, այլ վերաբերմունքն ու սրտացավությունը:
Իր հերթին Սարգիս Կազանչյանն իր երախտագիտությունն է  հայտնել ՙՓյունիկ՚ հիմնադրամի ղեկավարին եւ Գագիկ Բեգլարյանին՝ մայրաքաղաքի ուսումնական հաստատություններին աջակցելու հնարավորություն ընձեռելու համար: