Премьера в театре марионеток.
27го и 28го марта Ереванский театр марионеток представляет новый спектакль "Дюймовочка" по сказке Ганса Христиана Андерсена.

Պետերվարի 19-21 Երևանում տեղի կունենա մանկապատանեկան գրականության տոնավաճառ:
Պետերվարի 21-23 Երևանում տեղի կունենա մանկապատանեկան գրականության տոնավաճառ:
Երևանի տիկնիկային թատրոնում կայացավ ամանորյա հեքիաթի պրեմիերան
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հափչի-մարդը կամ իսկական հրաշք» ամանորյա շոու ներկայացման պրեմիերան ուրբաթ կայացավ Հ. Թումանյանի անվ. Երևանի պետական տիկնիկային թատրոնումմ, ասաց թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստների վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը:
«Ներկայացման անվանումը ոչ մի կապ չունի գրիպի հետ: Սա նոր պիես է, որում օգտագործվում է հատուկ այս ներկայացման համար գրված երաժշտություն»,- ասաց Բաբայանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:
2010թ.-ի հունվարին Երևանի տիկնիկային թատրոնում կրկին կգործի տիկնիկների թանգարանը
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հ. Թումանյանի անվ. Երևանի պետական տիկնիկային թատրոնում երկարատև դադարից հետո 2010 թ.-ի հունվարի երկրորդ կեսին այցելուների առաջ իր դռները կբացի տիկնիկների թանգարանը, ասաց թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստների վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը:
«Վերջերս մենք ավարտել ենք վերջին ցուցադրատախտակի ձևավորումը, և վերջապես կկատարվի մեր երկար տարիների երազանքը. թատրոնում կբացվի տիկնիկների թանգարանը»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Երեւանի քաղաքապետարանը նախապատրաստվում է ձմռան եւ ամանորյա տոներին
/PanARMENIAN.Net/ Երեւանի քաղաքապետարանում ամենշաբաթյա խորհրդակցության ընթացքում քննարկվել են բացօթյա առեւտրի համար եվրոպական փորձը կիրառելու հարցը, հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը: Հաղորդման համաձայն, բացօթյա առեւտուրը կենտրոնացնելու համար ուսումնասիրություններ են կատարվում, հստակեցվում է առեւտրի կարգավորման ընդհանուր մոտեցումը, որը ներառելու է եվրոպական փորձը, ըստ որի բացօթյա առեւտուրը թույլատրվում է միայն շաբաթ եւ կիրակի օրերին:
Երեւանում դեկտեմբերի 17-ին կմեկնարկի ՙՁմեռային փառատոն՚-ը
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում դեկտեմբերի 17-ին կմեկնարկի ՙՁմեռային փառատոն՚-ը: Այն կազմակերպում է ՙԿանաչաստան՚ հասարակական կազմակերպությունըª ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Ինչպես ՙԱրմենպրես՚-ին տեղեկացրեց ՙԿանաչաստան՚ կազմակերպության տնօրեն Րաֆֆի Նիզիպիլյանը, միջոցառումների ծրագիրն արդեն հաստատվել է: Փառատոնն անցակցվելու է մինչեւ 2010թ-ի հունվարի 6-ը:
Մայրաքաղաքի 10 դպրոց ու նույնքան մանկապարտեզ առաջիկա օրերին նվեր կստանան 20 իոնիկա
/PanARMENIAN.Net/ ՙՓյունիկ՚ համահայկական հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանի նախաձեռնությամբ եւ բեյրութահայ բարերարներ տեր եւ տիկին Կազանչյանների աջակցությամբ մայրաքաղաքի 10 դպրոց ու նույնքան մանկապարտեզ առաջիկա օրերին նվեր կստանան 20 իոնիկա:
Այդ առիթով դեկտեմբերի 2-ին բարերարներին ընդունել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Երեւանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բարերարներին ցուցաբերած աջակցության համար` նշելով, որ ավելի կարեւոր է ոչ թե նվիրատվության քանակը, այլ վերաբերմունքն ու սրտացավությունը:
Մեկ ամսվա ընթացքում ՀՖՖ սեմինարներ կանցկացնի հայկական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար
/PanARMENIAN.Net/ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նոյեմբերի 27-ից կվերսկսի ՙՖուտբոլը հանրակրթական դպրոցներում՚ ծրագրի շրջանակներում նախատեսված ՀՀ մոտ 900 հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման, մասնագիտական գրականության եւ մարզական գույքի բաշխման աշխատանքները:
Դեկտեմբերի 2-ն Երեւանում տեղի կունենա ՙՍտվեր՚ ֆիլմերի եւ լուսանկարների մրցույթ-փառատոնի բացումը
/PanARMENIAN.Net/ Դեկտեմբերի 2-ն ՙՄխիթար Սեբացտացի՚ կրթահամալիրում տեղի կունենա ՙՍտվեր՚ ֆիլմերի եւ լուսանկարների մրցույթ-փառատոնի բացումը:
Փառատոնի ընթացքում կցուցադրվեն աշակերտների կողմից պատրաստված ֆիլմերը եւ հոլովակները, կցուցադրվեն ֆոտոաշխատանքները: Տեղի կունենա նաեւ աշխատանքների վաճառք, որի հասույթը կստանան հեղինակներ-աշակերտները:
Փառատոնը տեւելու է երեք օր: Փակումը եւ մրցանակաբաշխությունը տեղի կունենան դեկտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին նույն հասցեում:

